ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Բոլոր պետություններն ԱՄՆ-ի համար գործիքներ են, որոնք պետք է օգտագործվեն իրենց շահերն սպասարկելու ճանապարհին

Բոլոր պետություններն ԱՄՆ-ի համար  գործիքներ են, որոնք պետք է օգտագործվեն իրենց շահերն սպասարկելու ճանապարհին
27.02.2026 | 15:43

ԱՄՆ-ի նախագահներից մեկը գալիս է, Իրանի հետ միջուկային պայմանագիր է կնքում, հետո հաջորդը գալիս է՝ դուրս է գալիս այդ պայմանագրից, հետո մյուսը գալիս է՝ նորից է կնքում, հետո մյուսը գալիս է՝ ռմբակոծում է Իրանը։ ԱՄՆ-ի մի նախագահը Ուկրաինային խոստանում է, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, ուկրաինացիները ոգևորված սկսում են պատերազմել Ռուսաստանի դեմ, հետո գալիս է հաջորդ նախագահը ու ասում է, որ Ուկրաինան չի լինելու ՆԱՏՕ-ի անդամ։

ԱՄՆ-ի մի ղեկավարը հայտարարում է, որ Իրաքում քիմիական զենք են հայտնաբերել, ռմբակոծում են այդ պետությունը, հետո այդ նույն ղեկավարը պնդում է, որ իրեն խաբել են, նման զենք չի եղել։

ԱՄՆ-ի խոսքերին հավատալ չի կարելի, որովհետև բոլոր պետություններն ԱՄՆ-ի համար վասալներ են, գործիքներ, որոնք պետք է օգտագործվեն միմիայն ԱՄՆ-ի շահերը սպասարկելու ճանապարհին։ Միացյալ Նահանգների հեգեմոնիայի տրամաբանության շրջանակներում Միացյալ Նահանգները բարեկամներ չունեն, բոլորը նրանց համար վասալներ են, և բոլորին ԱՄՆ-ն օգտագործում է միմիայն սեփական հեգեմոնիան պահպանելու և մյուս պետությունների հաշվին իր գեոպոլիտիկ խնդիրները լուծելու տրամաբանությունից ելնելով։ Սա վերջապես պետք է գիտակցել՝ կամ գոնե նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում կամ իրենց վրա պարտականություն են վերցնում տնօրինելու մեր պետության ու մեր երեխաների ապագան, գոնե նրանք սա պետք է հասկանան։

Թրամփի խորհրդով հիանալ պետք չէ, եթե հիշում եք՝ մի հատ էլ Բայդենն էր դեմոկրատական խորհուրդ ստեղծել, և կրկին Հայաստանը, չգիտես ինչու, հայտնվել էր այդ խորհրդի մեջ, որտեղ հայտնվել էին մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի թշնամիներն ու առավոտից իրիկուն քննադատում էին Ռուսաստանին։

Ինտեգրվելով նման կառույցներին՝ մենք միայն քանդում ենք մեր տարածաշրջանի և մեր պետության անվտանգությունը։

Բայդենը գնաց՝ իր հետ տանելով այդ դեմոկրատական խորհուրդը, հիմա եկել է Թրամփը՝ ինքն իր համար է խորհուրդ ստեղծում, ու դարձյալ Հայաստանը, չգիտես ինչու, այդ խորհրդում է։ Հայաստանը պետք է հեռու մնա մեր միակ բարեկամ և դաշնակից Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված բոլոր պետություններից և բոլոր նախաձեռնություններից, հակառակ պարագայում, այդ պետությունները քանդելու են մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը՝ վտանգի տակ դնելով մեր պետականությունն ու մեր ժողովրդին։ Մենք սա պարտավոր ենք ուղղակի հասկանալ և նաև պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն կարող է լինել միմիայն մեր տարածաշրջանի խաղացողների մասնակցությամբ՝ Ռուսաստանի կողմից առաջարկված 3+3 ձևաչափով։

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ